Սիմոնյան Սուսաննա Գևորգի
Տնօրեն
Ֆիզիկայի և մաթեմատիկայի մասնագետ, ավելի քան 20 տարվա մանկավարժական փորձով կրթական գործիչ։ 2022 թվականից ղեկավարում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։ Արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության առաջին աստիճանի տարակարգի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և 2025 թվականին ճանաչվել է «Լավագույն տնօրեն»։ Հեղինակել և իրականացրել է կրթական ու նորարարական մի շարք ծրագրեր։ Անցել է կամավոր ատեստավորում։
Մեր աձնակազմը
Թեղո Մելքոնյանը քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի է՝ կենսաքիմիայի մասնագիտությամբ և երկարամյա մանկավարժական ու վարչական փորձով։ Ներկայումս զբաղեցնում է ուսումնական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Մելքոնյան Թեղո
Տնօրենի տեղակալ
Վարդուհի Միքայելյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ 2017 թվականից զբաղեցնում է ՄԿԱԳ գծով տնօրենի տեղակալի պաշտոնը «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Միքայելյան Վարդուհի
ՄԿԱԳ գծով տնօրենի տեղակալ
Որակավորված Մանկավարժներ
Նոնա Ասատրյանը անգլերեն լեզվի ուսուցչուհի է, ունի մագիստրոսի աստիճան։ Կամավոր ատեստավորումն անցել է բարձր արդյունքով և շարունակաբար մասնակցում է մասնագիտական զարգացման ծրագրերի։
Ասատրյան Նոնա
Լիանա Գրիգորյանը աշխարհագրության ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորումն անցել է բարձր արդյունքով, արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը և ակտիվորեն մասնակցում է մասնագիտական ու գիտահետազոտական գործունեության։
Գրիգորյան Լիանա
Աննա Մկոյանը անգլերեն լեզվի և պատմության ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորումն անցել է բարձր արդյունքով և ունի 3-րդ աստիճան տարակարգ։
Մկոյան Աննա
Լուսիկ Նազարյանը տարրական դասարանների ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ Կամավոր ատեստավորումն անցել է լավ արդյունքով և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը կրթության ոլորտում։
Նազարյան Լուսիկ
Աննա Պետրոսյանը տարրական դասարանների ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորումն անցել է բարձր արդյունքով և իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է կրթության ոլորտում։
Պետրոսյան Աննա
Գնել Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ և դահուկասպորտի մարզիչ է։ Կամավոր ատեստավորումն անցել է բարձր արդյունքով և ունի առաջին աստիճանի տարակարգ։
Սարգսյան Գնել
Մանկավարժներ
Աստղիկ Առաքելյանը ուսուցչի օգնական և ՍԴԱԿ է՝ կրթության ոլորտում բազմամյա փորձով։ Շարունակաբար կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները և նպաստում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Առաքելյան Աստղիկ
Կարինե Գաբրիելյանը ֆիզիկայի և ԹԳՀԳ ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ Ճանաչվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» և ակտիվորեն ներգրավված է մասնագիտական ու տեխնոլոգիական զարգացման ծրագրերում։
Գաբրիելյան Կարինե
Լիդա Թաթոյանը քիմիայի, կենսաբանության և բնագիտության ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ Իր մասնագիտական գործունեությամբ նպաստում է սովորողների գիտելիքների և բնագիտական հետաքրքրությունների զարգացմանը։
Թաթոյան Լիդա
Հայկուհի Թամրազյանը հոգեբան է և ուսուցչի օգնական՝ կրթության ոլորտում փորձով։ Շարունակաբար ներգրավված է դպրոցական հոգեբանական և աջակցող աշխատանքներում։
Թամրազյան Հայկուհի
Հակոբ Թորոյանը պատմության, հասարակագիտության և շախմատի ուսուցիչ է՝ երկարամյա մանկավարժական և կառավարչական փորձով։ 1991–2021թթ. ղեկավարել է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը, իսկ ներկայումս շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։
Թորոյան Հակոբ
Գայանե Կարապետյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ «Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող է և ակտիվորեն մասնակցում է կրթական գործընթացների զարգացմանը։
Կարապետյան Գայանե
Անահիտ Կիրակոսյանը հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ Ունի նաև ինժեներական կրթություն և շարունակաբար ներգրավված է կրթական գործընթացում։
Կիրակոսյան Անահիտ
Սեդա Մելքոնյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ Աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և շարունակաբար ներգրավված է կրթական գործընթացում։
Մելքոնյան Սեդա
Սամսոն Մքոյանը զինղեկ է՝ ունենալով ինժեներական և զինվորական ծառայության երկարամյա փորձ։ 2014 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է նախնական զինվորական պատրաստության դասավանդում։
Մքոյան Սամսոն
Արփիկ Նահապետյանը դպրոցի հոգեբան է՝ մանկավարժական և հոգեբանական կրթությամբ։ 2021 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է հոգեբանական աջակցման աշխատանքներ։
Նահապետյան Արփիկ
Հայկուշ Ոսկանյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է՝ կիրառական մաթեմատիկայի բարձրագույն կրթությամբ։ 2025 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է մաթեմատիկայի դասավանդում։
Ոսկանյան Հայկուշ
Սուսաննա Սահակյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի է՝ համապատասխան բարձրագույն կրթությամբ։ 2023 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է ռուսաց լեզվի դասավանդում։
Սահակյան Սուսաննա
Օլյա Սեխպեյանը տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների ուսուցչուհի է՝ կիրառական արվեստի բարձրագույն կրթությամբ։ 2012 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է ուսուցչական և կազմակերպչական գործունեություն։
Սեխպեյան Օլյա
Ալիսա Սուլթանյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է՝ երկարամյա մանկավարժական փորձով։ 2001 թվականից աշխատում է «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և իրականացնում է մաթեմատիկայի դասավանդում։
Սուլթանյան Ալիսա
Վեհանուշ Վարժապետյանը մանկավարժ է՝ տարրական կրթության և մեթոդիկայի մասնագիտությամբ։ 2018 թվականից աշխատել է նախակրթարանում, իսկ 2025 թվականից՝ որպես գրադարանավար «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Վարժապետյան Վեհանուշ
Կարինե Տիգրանյանը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է և մարզիչ-մանկավարժ՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտի բարձրագույն կրթությամբ։ Ունի երկարամյա մանկավարժական փորձ և աշխատում է մի քանի ուսումնական հաստատություններում։
Տիգրանյան Կարինե
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- arevikimijndp@gmail.com
- 093-72-72-56
© 2026 Արևիկի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։