Լավագույն Կրթական Միջավայր

Փորձառու Մանկավարժական Թիմ

Ավելի քան 220 ակտիվ աշակերտ

Արևիկի միջնակարգ դպրոց՝ ավանդույթ և նորարարություն

Տարիների պատմություն
0 +
Աշակերտներ
0
Ուսուցիչներ և մասնագետներ
0
Դասարաններ և խմբակներ
0

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի Արևիկ գյուղում առաջին անգամ դպրոց հիմնադրվել է 1904թ-ին։Այն եղել է տարրական (1-3 դասարաններ)։ 1963թ-ից դպրոցը դառնում է միջնակարգ, և քանի որ աշակերտների քանակն ավելացել էր,1968 թվականին ներկայիս դպրոցի տարածքում կառուցվում է դպրոցի նոր, եռահարկ մասնշենք՝ բոլոր հարմարություններով (սպորտդահլիճ, նիստերի դահլիճ, ճաշարան, լաբորատորիաներ, առարկայական կաբինետներ, սպորտհրապարակ,զինապահեստ,ռմբապաստարան և այլն)։ Ցավոք,1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից շենքը խարխլվում է։ Դասերը կազմակերպվում են դպրոցի սպորտհրապարակում՝վրանային դասարաններում,որոնք հետո փոխարինվում են տնակներով։ 1990թ-ին դպրոցը տեղափոխվում և սկսում է գործել մանկապարտեզի նորակառույց շենքում։ 2002թ-ին ուզբեկ շինարարների կողմից կառուցված ներկայիս դպրոցի կիսակառույց շենքի շինարարությունը Նյու Յորքում գտնվող«Վարդանաց ասպետներ» բարեգործական և «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ ավարտին է հասցվում։ Շահագործման է հանձնվում դպրոցի երկհարկանի շենքը,որն ունի հարմարեցված հանդիսությունների դահլիճ, գրադարան, արհեստանոց, ճաշարան,սպորտհրապարակ։ Դպրոցը գազաֆիկացված է, ջեռուցումը՝կենտրոնացված։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը

Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։

ՍԵՐՈՒՆԴ

Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:

ՀԱՄԱՅՆՔ

Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:

ԱՌԱՋԸՆԹԱՑ

Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:

ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Ծանոթացեք մեր դպրոցին

Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։

 

Կապ հաստատեք դպրոցի հետ

Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։

Միացեք մեր համայնքին

Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։

 

Արևիկի միջնակարգ դպրոցի Մաս

Միացեք մեզ և ապահովեք ձեր երեխայի համար կրթության որակյալ մեկնարկ և հարուստ ստեղծագործական միջավայր: Մեր դռները բաց են ձեր բոլոր հարցերի համար։

 

Հետևեք մեզ

Կապ մեզ հետ

© 2026 Արևիկի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top